Ֆրանսիան և Հունաստանը պարտադիր են դարձնում Covid-19-ի դեմ պատվաստումը բուժաշխատողների համար![]() 13 հուլիսի 2021 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան և Հունաստանը պարտադիր են դարձնում Covid-19-ի դեմ պատվաստումը բժիշկների և ծերանոցների աշխատակիցների համար։ Այդ մասին հայտարարել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Ֆրանսիայում պատվաստումը պարտադիր կդառնա սեպտեմբերի 15-ից։ Ով հրաժարվի, չի կարողանա աշխատել առողջապահության համակարգում և չի ստանա աշխատավարձ։ Այդ մասին տեղեկացրել է Ֆրանսիայի առողջապահության նախարարության ղեկավար Օլիվյե Վերանը։ Բացի այդ, 2021-ի սկզբին պատվաստված անձանց ռիսկային խմբերից սեպտեմբերից կսկսեն պատվաստանյութի երրորդ դեղաչափի ներարկումները՝ կորոնավիրուսի հանդեպ իմունիտետը պահպանելու համար, գրում է Deutsche Welle-ն։ Հունաստանում պարտադիր պատվաստումները կսկսվեն օգոստոսի կեսից՝ տարեցների խնամքի կենտրոնների աշխատակիցների համար, և սեպտեմբերի 1-ից՝ բուժհաստատությունների բոլոր աշխատակիցների համար։ Իտալիայում արդեն իսկ պարտադիր է պատվաստումը բժիշկների համար։ Գերմանիայում քննարկում են նման պահանջը մանակպարտեզների և դպրողների անձնակազմի համար։ Ֆրանսիայում և Հունաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջուապես պատվաստված է բնակչության 40 տոկոսը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |