ՀՀ-ից Իսպանիա մեկնելու համար վիզաների տրամադրումը վերսկսում է![]() 13 հուլիսի 2021 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Երևանում գործող BLS International Armenia՝Իսպանիայի վիզաների կենտրոնը հուլիսի 14-ից վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։ Նշվում է, որ Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։ Իսպանիայում հուլիսի 13-ի դրությամբ ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակի 3,971,124 դեպք, որից 3,648,438-ն ապաքինվել է։ Մահվան ելքով 81,020 դեպք է գրանցվել։ Փաստացի բուժվում է 241,666 մարդ։ Հուլիսի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226,597-ի:Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4549 դեպք կա, այլ պատճառով՝ 1110։ Փաստացի բուժվում է 3128 մարդ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |