Հուլուսի Կըլըչ. Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացումը քննարկման թեմա չէ17 մարտի 2009 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացումը քննարկման թեմա չէ: Այդ մասին Բաքվում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կըլըչը: Նա նշել է` չնայած, որ ներկայումս Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցություններ են ընթանում, դեռեւս վաղ է խոսել որեւէ որոշման ընդունման մասին, հաղորդում է Tren.az-ը:Վերջերս Sabah թուրքական թերթը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ «Երեւանն ու Անկարան համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու հարցում, եւ ապրիլին սպասվում է այդ բանակցությունների ամփոփման հրապարակումը, որի արդյունքը կդառնա հայ-թուրքական սահմանի բացումը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |