Հակոբյան․ 12 օրից ավելի է` խտանյութ չի արտահանվել՝ ՀՀ չի մտել $20 մլն![]() 13 հուլիսի 2021 - 19:45 AMT PanARMENIAN.Net - «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը, խոսելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատում ստուգումների մասին, տեղեկացրել է որ 12 օրից ավելի է` խտանյութ չի արտահանվում։ «12 օրից ավելի է արդեն իշխանություններն ապօրինի կերպով թույլ չեն տալիս խտանյութի արտահանումը, ինչը բերում է որոշ խնդիրների և, բնական է, վնասների, չհասկանալով, որ կանգնում է տարադրամի եկամուտը։ Այս 12 օրվա ընթացքում Հայաստան չի մտել 20 միլիոն դոլար և դա հղի է երկրում տարադրամի կուրսի տատանմանը»,- ասել է Հակոբյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։ Նա տեղեկացրել է նաև, որ պղնձամոլիբդենային կոմիբինատը հանդես կգա հայտարարությամբ։ Հակոբյանը նշել է, որ իրավապահ մարմինները հուլիսի 12-ին են կոմիբինատի տարածքը լքել։ «Գրոհայինները դիմակներով, ավտոմատներով եկել էին, երևի Սև լիճը շփոթել էին կոմբինատի հետ ու երեկ տարածքը լքել են»,-ասել է նա։ Կառավարությունը հուլիսի 12-ի արտահերթ դռնփակ նիստում որոշել է արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ։Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որոշման արդյունքում արտահանման ծավալների պահպանման դեպքում 2021-ին ՀՀ պետբյուջեն լրացուցիչ 30-35 մլրդ դրամ կստանա։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |