ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում է

ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում է

PanARMENIAN.Net - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ելք ու մուտքը չի թույլատրվում։ Ըստ հրապարակումների՝ կոմբինատում է «Ալֆա» ջոկատը, գրում է «Առավոտը»։

Կոմբինատի ղեկավարությունը դադարեցրել է արտադրական գործընթացը, հանքը չի աշխատում։

Ըստ պարբերականի աղբյուրի՝ հուլիսի 13-ին բերման են ենթարկել կոմբինատի դուստր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակի» հիմնադիր Գարիկ Ղազարյանին։ Քաջարանցիները պատրաստվում են ի պաշտպանություն Ղազարյանի բողոքի ցույց կազմակերպել Երևանում։

Հուլիսի 13-ին «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն ասել էր, որ իշխանությունն արդեն ավելի քան 12 օր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չի տալիս խտանյութ արտահանել։

Կառավարությունը հուլիսի 12-ի արտահերթ դռնփակ նիստում որոշել է արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ։Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որոշման արդյունքում արտահանման ծավալների պահպանման դեպքում 2021-ին ՀՀ պետբյուջեն լրացուցիչ 30-35 մլրդ դրամ կստանա։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---