Հայաստանում մեկնարկել է շախմատի հանրապետական դպրոցական օլիմպիադան

PanARMENIAN.Net - Օրերս մեկնարկեց շախմատի հանրապետական դպրոցական օլիմպիադայի երրորդ փուլը, որն անցնում է Հայաստանի ու Ղարաբաղի բոլոր մարզերում եւ կավարտվի մարտի 27-ին: Օլիմպիադան անցնում է Համահայկական բարեգործական միության (ՀԸԲՄ) հովանու ներքո եւ կավարտվի մարտի 27-ին, որը երկրորդ անգամ անընդմեջ հովանավորում է շախմատի հանրապետական դպրոցական օլիմպիադան: Օլիմպիադայի նախաձեռնողներն են նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիան եւ ՀՀ գիտության ու կրթության նախարարությունը:



«Հանրապետական օլիմպիադան նպաստում է դպրոցականների շրջանում շախմատի զարգացմանը, ինչպես նաեւ շնորհալի երեխաների հայտնաբերմանը: Մեր նպատակն է պահպանել Հայաստանի առաջատարի դիրքերը շախմատի միջազգային ասպարեզում»,-ասվում է Հայ ընդհանուր բարեգործական միության հաղորդագրության մեջ:



Այդ նպատակով ՀԸԲՄ-ն Հայաստանի ու Արցախի 10 մարզերի 700 հանրակրթական դպրոցներին շախմատի շուրջ 2000 տախտակ է նվիրել: Իսկ հաղթող թիմերի եւ մարզիչների համար նախատեսվում են ոսկե մեդալներ ու անհատական համակարգիչներ:



Հայաստանի հանրապետական դպրոցական օլիմպիադայի եզրափակիչ փուլը կանցնի մայիսին Շուշիում
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---