Փրկարարները էլեկտրոնիկայի խանութից մոտ 10 տ ջուր են հեռացրել15 հուլիսի 2021 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Երևանում հուլիսի 14-ին տեղացած հորդառատ անձրևից հետո տարբեր հասցեներում փրկարարների կարիք է եղել։ Հուլիսի 14-ին՝ ժամը 20։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող էլեկտրոնիկայի խանութ-սրահը։ Փրկարարները խանութից հեռացրել են մոտ 10 տոննա ջուր։ Դեպքի վայր Էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Հուլիսի 14-ին՝ ժամը 20։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի տներից մեկը: Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները փոխել են անձրևաջրերի ուղղությունը։ Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը երկարացվել է 7 տարով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն Փաշինյանը՝ Բայդենին․ ՀՀ-ն մեծապես կարևորում է ԱՄՆ դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների համագործակցությունը զգալի աճել է ՀՀ ԱԳՆ–ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա առթիվ «Մեր շնորհավորանքները Բելառուսի բարեկամ ժողովրդին»,–գրել է Անի Բադալյանը Միրզոյանն ու Կոբախիձեն ընդգծել են՝ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի փոխգործակցությանը Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր |