ՀՀ-ում կորոնավիրուսի 163 նոր դեպք կա և 4 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 163 նոր դեպք կա և 4 մահ

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 163 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226,949-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 4 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4556 դեպք կա, այլ պատճառով՝ 1110։

Ապաքինվել է ևս 126 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 218,022 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3261-ի։

Հուլիսի 14-ին կատարվել է 5662 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,253,024 թեստ է արվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---