Չեխական Balus Tech-ն ուզում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայան և փոքր ինքնաթիռների արտադրություն հիմնել![]() 15 հուլիսի 2021 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Չեխական Balus Tech ընկերությունն առաջարկել է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը, ինչպես նաև տարածքում փոքր ինքնաթիռների արտադրություն կազմակերպել։ Ընկերության տնօրեն Վլադիմիր Նեմեցը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը և Հայաստանում ավիացիայի ոլորտում նախատեսվող ծրագրերը։ ՏԿԵ նախարարի տեղակալը ողջունել է չեխական ընկերության նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով հետագա գործակցության վերաբերյալ։ Քննարկումների արդյունքում որոշվել է կազմակերպել ևս մեկ հանդիպում չեխական ընկերության ներկայացրած նախագիծն ավելի մանրամասն դիտարկելու նպատակով, որն իրագործման հնարավորության դեպքում կներկայացվի ՀՀ կառավարությանը։ ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |