Փաշինյան․ Հստակ է՝ հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը15 հուլիսի 2021 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, ասել է, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանն ու խաղաղության պայմանագրին։ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով և բովանդակությամբ։ «Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը»,-ասել է նա։ Փաշինյանը հիշեցրել է, որ ՀՀ-ն արդեն մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ է արվում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո, հայտնի սկզբունքների հիման վրա։ «Կողմերին լավ հայտնի սկզբունքները, որոնց մասին խոսվում է այս հայտարարության մեջ ու որոնք դրված են ղարաբաղյան հակամարտության հիմքում, 3-ն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպասռնալիքի բացառում և տարածքային ամբողջականություն։ Համանախագահների այս հայտարարությունը որ այլ ինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ ու Հայաստանը ողջունել է այս առաջարկը»,-ասել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ Ադրբեջանը լավ կանի՝ ապակառուցողական գործողությունների ու հայտարարությունների փոխարեն անսա միջնորդների հորդորներին ու նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայտարարության վերաբերյալ։ Փաշինյանը նշել է նաև, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խոչընդոտում է սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, մինչդեռ իրականությունը ուղիղ հակառակն է։ «Այդ Ադրբեջանն է դեմ սահմանազատմանն ու սահմանագծմանը, քանի որ ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքների մի շարք հատվածներում, մասնավորապես, հայ ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։ Փաշինյանն ասել է, որ և միջազգային հանրությունը, և Հայաստանը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ «Այն է՝ այդ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերում, սահմանագծից և ՀՀ, և Ադրբեջանի ԶՈւ հայելային հետ քաշում մշտական տեղակայման վայրեր, սահմանագծին ռուս սահմանապահների, կամ միջազգային դիտորդների տեղակայում, «և միջազգային դիտորդների հովանու ներքո սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն և մեկնարկ»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ առաջարկը, որին Բաքուն որևէ կերպ չի արձագանքել, շարունակում է մնալ ուժի։ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանի սադրիչ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմանը։ «Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի իր հարևանների մեծամասնության նկատմամբ, ինչը տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնն է։ Անկախ ամեն ինչից, Հայաստանը պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասել է Փաշինյանը։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |