Բնակարանամուտ՝ 15 տարվա սպասումից հետո15 հուլիսի 2021 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզի գյուղերից մեկում՝ Գոմքում, 15 տարվա վաղեմության խնդիր է լուծվել: Հինգ զավակի երիտասարդ հայրը՝ Արտաշ Ղազարյանը, այգի է ստեղծել և ընտանիքին հողաշեն պատերից ազատելու որոշում է կայացրել: Կիսակառույցը տուն դարձնելու հնարավորություն, սակայն, չի եղել՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Ղազարյաններն իրենց տունը կառուցել են Վիվա-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ: Համավարակի պատճառով, Ղազարյաններն իրենց աջակցող գործընկեր կառույցների թիմերի հետ շփվել են հիմնականում տեսազանգի միջոցով: Բնակարանամուտ նշելու համար ընտրվել է նույն մեթոդը: «Covid-ը շատ բան փոխեց մեր կյանքում, բայց` ոչ նպատակները: Ձեզ հետ համատեղ աշխատելու, շինարարությանը մասնակցելու հնարավորություն այդպես էլ չունեցանք, բայց կարևորն արդյունքն է: Արդեն լավ կառուցված տուն ունեք, հաղթահարել եք 15 տարվա վաղեմության խնդիրը և ազատվել մութ, խոնավ նկուղում ապրելու իրականությունից: Հիշում եմ՝ ինչպես տեսազանգով տանտերերի հետ շփման առաջին փորձը սկսեցինք ձեր տանից: Այն ժամանակ կիսակառույց պատեր էին, հիմա՝ ջերմ օջախ: Ու թեև դարձյալ տեսազանգով ենք շփվում, բայց զգում եմ այդ օջախի ջերմությունն ու ձեր տրամադրության փոփոխությունը: Հենց դա է ամենակարևորը մեզ համար: Դրա շնորհիվ է նաև, որ մենք մեր գործընկեր «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմի հետ, ձգտում ենք կանգ չառնել և բարելավել մեր հայրենակիցների կյանքը»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ղազարյանների տան բնակարանամուտին մասնակցել է նաև Գոմքի վարչական տարածքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը, ով բարձր է գնահատում հեռավոր գյուղերում իրականացվող ծրագրերը: Գոմքում Վիվա-ՄՏՍ-ի աջակցության առաջին արդյունքն արձանագրվել է դեռ տարիներ առաջ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շնորհիվ: «Գոմքում բնակարանաշինությանն աջակցելու միտքն առաջացել է տարիներ առաջ, երբ գործարկում էինք LED լուսատուներով փողոցային լուսավորության համակարգը: Երբ այցելեցիք համայնքապետարան և ծանոթացաք համայնքի կարիքների գնահատման ցուցանակին, խոստացաք լուծել այդ ցանկում տեղ գտած խնդիրներից մի քանիսը: Վերջին 3-4 տարիում լուծվել է շատ խնդիր: Իսկ այս ընտանիքի համար կառուցված տունը շատ կարևոր էր: Այժմ նրանք կապրեն բարվոք պայմաններում»,- Ռալֆ Յիրիկյանի հետ տեսազանգի ժամանակ ասել է Գոմքի վարչական տարածքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը: Բնակարանաշինության ծրագրով, Վիվա-ՄՏՍ-ն ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» լուծում են ոչ միայն սոցիալական կարևոր խնդիր, այլև հիմնովին փոխում են մարդկանց կյանքը: Իսկ հեռավոր գյուղերում իրականացվող ծրագրերը նպաստում են դրանց զարգացմանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |