2021-ին «Ավրորա» մրցանակը կշնորհվի Վենետիկում15 հուլիսի 2021 - 17:32 AMT PanARMENIAN.Net - 2021 թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումները տեղի կունենան Վենետիկում` հոկտեմբերի 8-10-ը, տեղեկացնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։ Բացի մրցանակի շնորհման արարողությունից, որի ընթացքում հայտնի կդառնա 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը, և Aurora Dialogues քննարկումներից, հյուրերն ու մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, «Ավրորայի» հերոսներն ու «Ավրորա» համայնքի այլ ներկայացուցիչներ, լայն հնարավորություն կունենան ուսումնասիրելու տեղի հայկական հարուստ ժառանգությունը: «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն առաջին անգամ տեղի կունենա Եվրոպայում, ինչն էլ կընդգծի սերտ կապը համաշխարհային կարևորության մշակութային այս կենտրոնի և «Ավրորայի» գաղափարի միջև, որը խորապես արտահայտում է հարգանքը մարդկային կյանքի հանդեպ, ինչի կրողն է յուրաքանչյուր հայ և «Ավրորա» համաշխարհային շարժման յուրաքանչյուր անդամ: Սա կլինի նաև «Ավրորա» մրցանակի շնորհման առաջին ոչ առցանց արարողությունը կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո: 2020 թ. հոկտեմբերի 19-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նշում էր իր հնգամյակը՝ Նյու Յորք քաղաքում անցկացնելով առցանց միջոցառում, որը նվիրված էր «Ավրորայի» առանցքային գաղափարին՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»: Նյու Յորքի հանրային գրադարանից ուղիղ հեռարձակվող միջոցառման հատուկ հյուրն էր «Ավրորայի» համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը, որը կյանքից հեռացավ 2021 թ. ապրիլին: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վերափոխում է հայկական փորձառությունը համաշխարհային շարժման՝ հենվելով «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Շատ ուրախ եմ, որ 2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա հայկական ժառանգության ամենակարևոր օջախներից մեկում՝ Վենետիկում, կարևորելով մեր ներկայությունը Եվրոպայում անցած տարի ԱՄՆ-ում կայացած միջոցառման հաջողությունից հետո: «Ավրորան» շարունակում է հաջողությամբ առաջ տանել մարդասիրական մոտեցումները, և մենք անհամբեր սպասում ենք «Ավրորա» համայնքի ներկայացուցիչների հետ փառաբանելու մերօրյա հերոսներին ու արժանին մատուցելու նրանց՝ կատարած աշխատանքի համար»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Միևնույն ժամանակ շարունակվում է 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար առաջադրումների փուլը: Մինչև 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել թեկնածուներ, որոնք, ըստ նրանց, հաղթահարել են լուրջ մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |