Ամերիաբանկը Euromoney-ի 2021թ. գերազանցության մրցանակ է ստացել՝ որպես ՀՀ-ում տարվա լավագույն բանկ15 հուլիսի 2021 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Euromoney հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2021 թ. տարվա լավագույն բանկ մրցանակին: Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել մի շարք ուղղություններով գրանցած տպավորիչ առաջընթացի համար: Կազմակերպիչների խոսքով, հաշվի է առնվել Բանկի շահութաբերության զգալի բարելավումը, կայուն աճը, նորարարական բանկային ծառայությունների շարունակական ներդրումը, ռազմավարական փոխհարաբերությունները և թվայնացմանն ուղղված ակտիվ գործունեությունը: Euromoney ամսագրի այս անվանակարգում Ամերիաբանկը հաղթող է ճանաչվում արդեն 8-րդ անգամ: 2021թ․առանձնահատուկ էր այն առումով, որ մրցույթի մասնակցության համար ստացվել էին ռեկորդային թվով դիմումներ: Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով. «Մենք շատ հպարտ ենք, որ այսպիսի դժվար ժամանակներում արժանացել ենք այս հեղինակավոր մրցանակին: Չնայած նախորդ տարվա մարտահրավերներին, մեզ հաջողվեց վերահաստատել մեր դիմացկունությունն ու կայունությունը և պահպանել մեր բարձր ցուցանիշները: Մենք մշտապես հավատարիմ ենք մեր ռազմավարական նպատակներին ու շարունակելու ենք անել առավելագույնը` մեր միասնական նպատակների իրագործման համար»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին |