ԱՀԿ ղեկավարը չի բացառել Covid-19-ի արտահոսքի հավանականությունն Ուհանի լաբորատորիայից

ԱՀԿ ղեկավարը չի բացառել Covid-19-ի արտահոսքի հավանականությունն Ուհանի լաբորատորիայից

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է, որ շատ կարևոր է ստուգել, թե արդյոք Ուհանի լաբորատորիան առնչություն ունի պանդեմիայի սկսվելու հետ և կոչ է արել Չինաստանին բաց համագործացության։ Նա հավելել է, որ ամբողջական տեղեկատվությունը թույլ կտա բացառել այդ վարկածը, գրում է ՌԲԿ-ն` AP-ին հղումով։

Նա ասել է, որ դեռևս վաղաժամ է բացառել այն վարկածը, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է Covid-19 հիվանդությունը, առաջացել է չինական Ուհանի լաբորատորիայում և տարածվել է արտահոսքի պատճառով։

«Ես ինքս լաբորանտ եմ եղել, ես իմունոլոգ եմ, աշխատել եմ լաբորատորիայում և գիտեմ, որ միջադեպեր պատահում են։ Այդպես լինում է»,-ասել է ԱՀԿ ղեկավարը։

Հեբրեյեսուսն ընդգծել է, որ շատ կարևոր է ստուգել, թե ինչ է տեղի ունեցել՝ հասկանալու համար, արդյոք ինչ-որ կապ կա պանդեմիայի և լաբորատորիայի միջև։

2021-ի սկզբին ԱՀԿ հատուկ հանձնաժողովն այցելել է Ուհանի լաբորատորիա։ Արդեն փետրվարի սկզբին հրապարակվեցին նախնական արդյունքները՝ բացառելով վիրուսի ստեղծումը լաբորատորիայում։ Վերջնական զեկույցը հրապարակվեց մարտին, որտեղ նույնպես ասվում էր, որ լաբորատորիայում միջադեպի հետևանքով վիրուսի տարածման վարկածը «ծայրահեղ անհավանական է»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---