ՊՆ․ Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Գեղարքունիքի մարտական հենակետերից կրակ չի բացվել

ՊՆ․ Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Գեղարքունիքի մարտական հենակետերից կրակ չի բացվել

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, որ ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 15-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, հուլիսի 15-ին նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---