ՀՀ-ում կորոնավիրուսի 162 նոր դեպք կա և 2 մահ![]() 16 հուլիսի 2021 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 162 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227,111-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4558 դեպք կա, այլ պատճառով՝ 1110։ Ապաքինվել է ևս 106 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 218,128 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3315-ի։ Հուլիսի 15-ին կատարվել է 4700 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,257,724 թեստ է արվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |