ՊՆ․ Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ

ՊՆ․ Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ի առավոտյան՝ ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածումտեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների:

Հուլիսի 14-ին ևս մեկ միջադեպ էր գրանցվել Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---