Քոչարյան․ Բանտարկում են նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մարզի բնակիչների անվտանգությունը16 հուլիսի 2021 - 16:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությանը։ Նա նշել է, թե դրանից բավական ժամանակ է անցել, և հանրությունը սպասում էր, որ ՀՀ-ից համարժեք պատասխան կլինի, բայց դա «հերթական անգամ տեղի չունեցավ»: Հուլիսի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծված է և Լեռնային Ղարաբաղ չկա՝ կա Ղարաբաղ։ Նա նշել էր նաև, թե նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է՝ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր։ «Մեր հայրենի հողը Զանգեզուրն է, մեր հայրենի հողը Սևանն է, Երևանն է։ Մենք, իհարկե, կվերադառնանք»,- նշել էր նա։ «Միջազգային հարաբերություններում չի հարգվում վախվորածությունը և անհստակությունը: Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված սպառնալիքները պահանջում են կոշտ և հստակ արձագանք: Հայաստանը պետք է դրսևորի բավարար կամք՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ժողովրդի արժանապատվությունը: Ցավալի է փաստել, բայց քանի դեռ Հայաստանը ղեկավարում է պատերազմում պարտված ղեկավարը, այս ստորացուցիչ պատկերը շարունակվելու է: Ավելին, դրա հետ միաժամանակ, իշխանությունները, իրենց թերարժեքության բարդույթով պայմանավորված, ձերբակալում են Սյունիքի համայնքապետերին: Բանտարկում են նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մարզի բնակիչների անվտանգությունը»,- նշել է նա: «Հայաստան» դաշինքի մի շարք անդամներ, որոնցից ոմանք միաժամանակ Սյունիքի համայնքապետերի պաշտոններ են զբաղեցնում, վերջին օրերին բերման են ենթարկվել, ինչպես նաև կալանավորվել՝ ԱԺ արտահերթին կաշառք բաժանելու գործերով։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |