ԱՆ․ Covid-19-ի դելտա շտամը մտահոգության առիթ է՝ պատվաստվեք, որ պաշտպանվեք![]() 16 հուլիսի 2021 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դելտա շտամն աշխարհում մտահոգության առիթ է, քանի որ դրա վարակելիությունը բարձր է, հայտնում են ՀՀ առողջապահությա նախարարությունից։ Covid-19-ի այս շտամն արդեն իսկ շրջանառվում է մի շարք երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետևում է շտամի աշխարհով մեկ արագ տարածման միտումներին: «Ներկայումս կորոնավիրուսային հիվանդության «դելտա» շտամով վարակման դեպքեր գրանցվել են արդեն իսկ 96 երկրում: Այն ավելի արագ է տարածվում, քան նույնիսկ «ալֆա» շտամը: «Դելտա» շտամի արագ տարածման վտանգավորության մասին իրազեկվածությունը թույլ կտա միջոցներ ձեռնարկել ռիսկերը նվազեցնելու համար: ԱՆ-ն իրականացնում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ և կրկին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները, այն է` • կրել դիմակ, • հետևել ձեռքերի հիգիենային, • պահպանել սոցիալական հեռավորություն, • խուսափել մարդաշատ վայրերից • հաճախ օդափոխել փակ տարածքները և այլն: ԱՆ-ից նշում են՝ համավարակի դեմ պայքարի լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստվումն է, և հորդորում պատվաստվել: Covid-19-ի դեմ առկա պատվաստանյութերը որոշակի պաշտպանություն են ստեղծում վիրուսի նոր տեսակներից, քանի որ առաջացնում են լայն իմունային պատասխան` ներառելով մի շարք հակամարմիններ և բջիջներ: «Ուստի, պատվաստանյութերն արդյունավետ են և կանխում են հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը: Ի դեպ, ըստ PHE-ի վերլուծության` COVID-19 պատվաստանյութերի 2 դեղաչափերը խիստ արդյունավետ են «դելտա» շտամից հոսպիտալացման դեմ», - ասված է ԱՆ հաղորդագրությունում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |