Կապիտան Աղասյանին հետմահու Արցախի հերոսի կոչում է շնորհվել17 հուլիսի 2021 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, Պաշտպանության բանակի N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Դա պատերազմի ընթացքում կենդանության օրոք հերոսի կոչման արժանացնելու իմ առաջին որոշումն էր, որը դեռ չստորագրած, Արթուրի հետ իմ՝ արդեն պարբերական դարձած կապն ընդհատվեց... 6-րդ պաշտպանական շրջանի ամենադժվար հենակետի պաշտպանությունը հենց նրա վաշտին էր վստահված: Արթուրն արդեն հերոս էր. դրանում բոլորս համոզվել ենք Ապրիլյան քառօրյայի ժամանակ։ Հայրենիքը բարձր է գնահատել հայրենիքի նվիրյալ զավակի գործած սխրանքները՝ նրան արժանացնելով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։ Արցախի Մարտունի քաղաքում ապրող Աղասյանների ընտանիքն այս պատերազմում, բացի Արթուրից, կորցրել է մյուս որդուն՝ Արսենին ևս։ Այդ մեծ վշտի սփոփանքն անձնվեր զավակների կիսատ թողածը շարունակելն է միայն»,-ասվում է գրառման մեջ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |