Շառլ Միշելն այցելել է Ծիծեռնակաբերդ

Շառլ Միշելն այցելել է Ծիծեռնակաբերդ

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նրան ուղեկցել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

Միշելը Հայաստան է ժամանել երկօրյա այցով։

Այցի շրջանակում նա կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հանդիպումից հետո Փաշինյանը և Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով:

Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---