Ռոբոտաշինության միջազգային օլիմպիադա և «Սոֆթբոտ» ցուցահանդեսը` Երևանում19 հուլիսի 2021 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին՝ «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ և Softconstruct ընկերության գործընկերությամբ, Երևանում կայացել է միջազգային հայտնի մրցույթի՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը: Հայաստանում արդեն 6-րդ անգամ անցկացվող ռոբոտաշինության հանրահայտ օլիմպիադան այս տարի տեղի է ունենում նոր ձևաչափով: Դրա շրջանակում տեղի է ունենում նաև «Սոֆթբոտ» ռոբոտաշինության ցուցահանդեսը: Դրանում ներկայացված են հայկական առաջատար ընկերությունների ռոբոտաշինական վերջին նվաճումներն և նորարարական տեխնոլգիաները:
ՌՀՕ-ի հայաստանյան փուլի մասնակից 18 թիմ մրցել է «PowerBots - Էներգետիկայի ապագան» թեմատիկայի ներքո՝ նպատակ ունենալով կատարել վերականգնվող էներգիայի գործածմանն ուղղված առաջադրանքներ: Ըստ օլիմպիադայի արդյունքների՝ բարձր ցուցանիշ գրանցած թիմերը կստանան խրախուսական մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կլինի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը:
Ռոբոտաշինության միջազգային օլիմպիադան ու «Սոֆթբոտ» ցուցահանդեսը առանձնահատուկ նախաձեռնություն են՝ ուղղված Հայաստանում ինժեներական ու տեխնոլոգիական մտքի զարգացմանն ու ոլորտում նորարարական լուծումների բացահայտմանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |