Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն արդեն ստացել է 77 կոնգրեսականի աջակցությունը18 մարտի 2009 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունում է 111 Կոնգրեսի օրակարգում Հայոց ցեղասպանությանմասին բանաձեւի ընդգրկումը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ԱՀՀ-ից, բանաձեւն արդեն ստացել է 77 կոնգրեսականի աջակցությունը:«ԱՀՀ-ը երախտապարտ է կոնգրեսական Ադամ Շիֆին, Ջորջ Ռադանովիչին, Ֆրենք Փալոունին եւ Մարք Քըրքին Հայոց ցեղասպանության ճանաչման գործին նվիրվածության համար: Կոնգրեսականների ներկայացրած բանաձեւը կարող է կարեւոր քայլ դառնալ ԱՄՆ-ի համար աշխարհում հետագա ցեղասպանությունների կանխման գործում», - հայտարարել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: ԱՀՀ-ը նաեւ տեսահոլովակ է թողարկել «Կոտրել հերքման շղթաները» վերնագրով, որը Համագումարի ակտիվիստներին կոչ է անում կոնգրեսականներից պահանջել ընդունելու բանաձեւը: Մարտի 17-ին ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանձեւը: Բանաձեւը, որի հեղինակներ են Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենք Փալոունը եւ Մարք Քըրքը, ԱՄՆ նախագահին եւ կառավարությանը կոչ է անում Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ կատարված գազանությունները, որոնք խլել են 1,5 մլն մարդու կյանք, ցեղասպանություն ճանաչել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |