Վրաստանում ամբողջական պատվաստում է ստացել 129,769 մարդ![]() 19 հուլիսի 2021 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ի դրությամբ, ըստ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի, երկրում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում է ստացել 129,769 մարդ։ Այդ մարդիկ ստացել են պատվաստանյութի երկու դեղաչափ։ Կորոնավիրուսի դեմ պատվաստաումները Վրատանում մեկնարկել են մարտի 15-ին, գրում է Apsny.ge-ն։ Երկրում պատվաստման համար կիրառում են AstraZeneca, Pfizer, Sinopharm և Sinovak պատվաստանյութերը։ Պանդեմիայի բռնկումից ի վեր Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 388,329 դեպք, որից 366,250-ն ապաքինվել է, 5566 մարդ մահացել։ Փաստացի բուժվում է 4446 մարդ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |