Ռոբոտաշինության տոն՝ Երևանում. «Ռոստելեկոմի» աջակցությամբ կայացել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը19 հուլիսի 2021 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին տեղի է ունեցել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) ազգային փուլը: Հայաստանում մրցույթն անցկացվում է «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Օլիմպիադայի ազգային փուլի անկացման հովանավորն է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը: ՌՀՕ-ի այս տարվա թեման էր՝ «PowerBots – Էներգետիկայի ապագան»։ Թիմերի գլխավոր խնդիրը վերականգնվող էներգիայի օգտագործմանն ուղղված առաջադրանքների կատարումն էր։ ՌՀՕ 2021 ազգային փուլի հաղթողն է «ՖիզՄաթի» թիմը։ Մրցույթի WeDo տարիքային խմբում հաղթող է ճանաչվել MindCenter We Do 1 թիմը, տարրական տարիքային խմբում՝ YeLo Robotics թիմը, կրտսեր տարիքային խմբում՝ MindCenter Junior թիմը և ավագ տարիքային խմբում՝ կրկին «Ֆիզմաթի» թիմը։ Օլիմպիադայի հայաստանյան փուլին մասնակցել է 17 թիմ։ Ազգային փուլի հաղթող թիմերը ստացել են խրախուսական մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակն էր Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մասնակցելու և ՀՀ-ն ներկայացնելու հնարավորությունը:
«Ռոստելեկոմ» ընկերությունն իր մեծ ներդրումն ունի երեխաների շրջանում ռոբոտաշինության, ծրագրավորման և նախագծման զարգացման գործում: Ընկերությունն արդեն չորրորդ տարին է աջակցում է մրցաշարի անցկացմանը՝ հնարավորություններ ստեղծելով հայ երեխաների համար Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու ուղղությամբ: Առաջին անգամ միջազգային հեղինակավոր օլիմպիադային մասնակցելու հնարավորություն ունեցան նաև մարզային սկսնակ թիմեր, որոնք «Այբ» կրթական հիմնադրամի մեկ այլ՝ «Լեգոստարտ-2021» ռոբոտաշինական մրցույթի շնորհիվ որոշակի փորձ են ձեռք բերել և կարողացան մասնակցել ազգային փուլին։ «Այբ» կրթական հիմնադրամի հետ այս տարիների կայուն համագործակցությունը տարեցտարի ավելի արգասաբեր է դառնում, իսկ առանցքում կրթությունն է և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը: Այս տարի ՌՀՕ ազգային փուլին մասնակցում են նաև ամիսներ առաջ կայացած «Լեգոստարտ-2021» ռոբոտաշինական մրցույթի մասնակից մարզային թիմերից շատերը, որոնցից 3-ին «Ռոստելեկոմ» ընկերությունը ի սկզբանե տրամադրել էր Lego-Mindstorms EV3/NXT լեգոհավաքածուներ՝ ռոբոտաշինական հմտությունները զարգացնելու և նոր մակարդակի մրցույթների մասնակցելու նպատակով: Մեր ընկերությունը շարունակում է աջակցել՝ բացահայտելու ու խորացնելու աշակերտների ինժեներական միտքն ու ստեղծագործական կարողությունները»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության կոմերցիոն տնօրեն Միխայիլ Ռազբաևը:
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան և «Լեգոստարտը» հավակնում են դառնալ կարևորագույն միասնական հարթակ, որտեղ կհամախմբվեն տեխնոլոգիական ընկերությունները, կրթական կենտրոններն ու ներդրողները մեկ միասնական գաղափարի շուրջ՝ վերարժևորելու գիտությունը և ստեղծելու զարգացման կայուն միջավայր։ «Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլն անցկացվում է Հայաստանում արդեն վեցերորդ անգամ, և մենք շատ ուրախ ենք, որ այն ավելի մեծ մասշտաբների է հասել ՝ նաև ի շնորհիվ մեր գործընկերների։ «Ռոստելեկոմ» Հայաստանն արդեն դարձել է մեր գաղափարական գործընկերը և մեզ հետ միասին առաջ է տանում ռոբոտաշինության շարժումը Հայաստանում։ Մեր երեխաներին այստեղ տեսնելով՝ հատկապես փոքրերին, հավատում ես, որ մեր երկրին հետաքրքիր տեխնոլոգիական ապագա է սպասվում»,-նշել է «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը: Այս տարի ՌՀՕ-ի հայաստանյան փուլը նոր ձևաչափ ուներ. մրցույթին զուգահեռ անցկացվեց նաև «Սոֆթբոտ» ռոբոտաշինական ցուցահանդեսը, որում ցուցադրվեցին հայկական առաջատար ընկերությունների ռոբոտաշինական վերջին ձեռքբերումները։ 2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում հանդիսանում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO) պաշտոնական երկայացուցիչն ու կազմակերպիչը: Օլիմպիադան խթանում է դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման, ճարտարագիտության դասավանդումն ու ուսուցումը, միջազգային հեղինակավոր մրցույթներում ու օլիմպիադաներում հայ աշակերտների ներգրավումը: Մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում են ռոբոտի մոդել, որը պետք է կարողանա իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |