Երթևեկության կանոնների խախտումները գրանցող բջջային հավելվածը գործարկվել է![]() 19 հուլիսի 2021 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Երթևեկության կանոնների խախտումներն արձանագրող բջջային հավելվածը գործարկվել է: Գրանցված խախտումը ՃՈ խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելու համար հարկավոր է ներբեռնել Road Control Armenia բջջային հավելվածը։ Կարելի է լուսանկարել և հավելվածի օգնությամբ ՃՈ ուղարկել ցանկացած խախտում՝ հանդիպակաց երթևեկություն դուրս գալուց մինչև մեքենայից աղբ նետել, ասվում է Կառավարության հրապարակած տեսանյութում։ Այդ մասին տեղեկացրել է ծրագիրը մշակած ընկերության ներկայացուցիչ Արմեն Մխիթարյանը։ Խախտումները կարելի է ուղարկել ինչպես լուսանկարների, այնպես էլ տեսանյութերի տեսքով։ Խախտումն ուղարկողի անձնական տվյալները կմնան գաղտնի։ Տեսախցիկներով կահավորված խաչմերուկներում համակարգը թույլ չի տա լուսանկար կամ տեսանյութ ուղարկել՝ ավելորդ կրկնումներից խուսափելու համար։
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |