Պուտինն ու Ալիևը Մոսկվայում կքննարկեն ԼՂ գծով պայմանավորվածությունների կատարումը![]() 19 հուլիսի 2021 - 16:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում կընդունի Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին։ Նրանք քննարկելու են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Նախատեսվում է կարծիքների փոխանակում ակտուալ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Հիմնական ուշադրությունը կդարձվի Լեռնային Ղարաբաղի վեաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտներին, այդ թվում՝ ապաշրջափակման և տնտեսական ու էներգետիկ կապերի զարգացման հարցերի լուծմանը»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել է, որ խոսքն աշխատանքային այցի մասին է։ «Այո, այդպիսի այց պատրաստվում է։ Խոսքը դիրքորոշումների ճշգրտման մասին է»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Պեսկովը հավելել է, որ այցի ընթացքում որևէ փսատաթղթի ստորագրում չի նախատեսվում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |