Արտադրված է ՀՀ-ում. Metal World–ի արտադրանքը նախընտրում են նաև արտասահմանում19 հուլիսի 2021 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Metal World–ի արտադրության բարձրորակ կափարիչների ու թիթեղյա տարաների մասին գիտեն բոլորը՝ տնային տնտեսուհիներից մինչև տեղական խոշոր արտադրություններ և միջազգային հեղինակավոր գործընկերներ։ Հրանտն ու Արթուրը շարունակում են հայրիկի գործը։ Metal World ընկերության արտադրությունը հիմնել է եղբայրների հայրը։ Աշխատելով ու տարեցտարի զարգանալով, ընկերությունն այժմ արտադրում է թիթեղյա 17 տեսակի տարա և 5 տեսակի կափարիչ։ Metal World–ը համագործակցում է տեղական տարբեր պահածոյագործ ընկերությունների հետ։ Հիմնական սպառումը ներքին շուկայում է, բայց արտահանում են նաև Ղազախստան, Վրաստան, շուտով՝ նաև Ռուսաստան։ Արտադրությունը ավտոմատացված դարձնելու և գործարանը վերջին սերնդի հոսքագծերով զինելու գործում եղբայրներին օգնել է գործընկերը՝ ԱԳԲԱ Լիզինգը։ «Մրցակցությունն ուժեղ է. պետք է ունենալ վերջին սերնդի հոսքագծեր, որպեսզի կարողանաս թողարկել միջազգային ստանդարտին համապատասխան արտադրանք։ Մեզ այդ հարցում օգնության ձեռք մեկնեց ԱԳԲԱ Լիզինգ ընկերությունը: Վերջինիս հետ մենք իրականացրել ենք 3 նախագիծ։ ԱԳԲԱ Լիզինգի հետ մեզ հաջողվել է ոչ միայն պահպանել դիրքը շուկայում, այլև արագ տեմպերով զարգանալ»,-նշել է Metal World-ի տնօրեն Հրանտ Հովհաննիսյանը։
Ավտոմատացված հոսքագծերի շնորհիվ հաջողվել է կրճատել կափարիչների ներմուծումը Հայաստան, քանի որ տեղական պահածոյագործները ընտրում են հայկական արտադրանքը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |