ՀՀ և ՌԴ ԶՈւ շտաբային բանակցությունների արդյունքում փոխգործակցության հուշագիր է ստորագրվել![]() 19 հուլիսի 2021 - 18:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ ԶՈւ շտաբային բանակցությունների արդյունքում փոխգործակցության հուշագիր է ստորագրվել: 5-օրյա այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել է բանակցությունների արդյունքները և մատնանշել հետագա անելիքները։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԶՈւ պատվիրակությանը սերտ համագործակցության համար։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության հետագա ուղղությունները: Այցի ընթացքում Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։ Հարությունյանը հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակն է ներկայացրել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |