ԱԳՆ գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից![]() 19 հուլիսի 2021 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Վահագն Մելիքյանն ազատվել է Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։ «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Վահագն Մելիքյանին ազատել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: Մելիքյանն ԱԳՆ գլխավոր քարտուղար էր նշանակվել 2018-ին։ Մայիսի 27-ից ՀՀ-ն չունի ԱԳ նախարար։ Այդ օրը նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարական տվեց, որի օրինակին հետևեցին նաև նրա տեղակալները, որոնցից 3-ի հրաժարականը ստորագրվեց։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |