Հայ դպրոցականները 5 մեդալ են նվաճել Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում![]() 19 հուլիսի 2021 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 5 մեդալի։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Ինդոնեզիան, անցկացվել է առցանց ձևաչափով․ առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 23-30-ը, երկրորդը՝ հուլիսի 4-ին։ Երկրորդ փուլ անցած 30 մասնակցից 5-ը ՀՀ դպրոցականներն էին: Հաղթահարելով երկրորդ փուլը՝ բոլորն արժանացել են մեդալների, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մանե Կուրղինյանն արժանացել է ոսկե, «Քվանտ» վարժարանի և Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանցիներ Լեոնիդ Ասատրյանը և Համլետ Կարայանը՝ արծաթե, իսկ Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի և «Հերացի» ավագ դպրոցի սաներ Ալլա Ավետիսյանը և Արման Հայրապետյանը՝ բրոնզե մեդալների։ Թիմի աշխատանքները ղեկավարել են ԵՊՀ-ի դասախոսներ Գայանե Ղուկասյանը և Սեդա Մարությանը: Մրցույթին մասնակցել է աշխարհի 30 երկրի ավելի քան 300 աշակերտ: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է 10 աշակերտ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |