ԱՄԷ-ում և Բահրեյնում ՀՀ դեսպանը հետ է կանչվել![]() 20 հուլիսի 2021 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Մհեր Մկրտումյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Մհեր Մկրտումյանին հետ կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում։ Մկրտումյանն ԱՄԷ-ում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018-ին, իսկ 2019-ի նոյեմբերի 29-ից` Բահրեյնի Թագավորությունում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |