Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ![]() 20 հուլիսի 2021 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ», - ասված է որոշման մեջ։ Ավելի վաղ ՀՀ նախագահը ստորագրել էր Փաշինյանի առաջարկությունը՝ ազատելու Կարապետյանին ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Մինչև այդ, ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել պաշտպանության նախարարի պաշտոնից, որը ևս ստորագրվել էր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |