Պուտինը՝ Ալիևին․ Եթե ուզում ենք կարգավորում, պետք է գնանք փոխզիջումների![]() 21 հուլիսի 2021 - 10:52 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայում ընդունելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, շնորհակալություն է հայտնել վերջինիս Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու համար և հավելել, որ եթե ուզում են կարգավորում, պետք է գնալ փոխզիջումների ճանապարհով։ «Անկասկած, ամենակարևոր հարցերից է շարունակում մնալ տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը։ Գիտեմ, որ դուք, անշուշտ, դրան մեծ ուշադրություն եք հատկացնում։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ գտնվում են փոխզիջումային տարբերակներ»,- ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ այդպիսի որոշումները միշտ ամենաբարդն են։ «Բայց եթե մենք ուզում ենք, իսկ մենք ուզում ենք կարգավորում, ապա պետք է գնանք այդ ճանապարհով։ Մինչև հիմա դա մեզ հաջողվել է անել»,- ասել է Պուտինը։ Ավելի վաղ Կրեմլից ասել էին, որ Պուտինը և Ալիևը հուլիսի 20-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |