Ռուս խաղաղապահներն Արցախի գյուղ․դաշտերը մաքրել են «Ուրագանների» ռազմամթերքից![]() 21 հուլիսի 2021 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները գյուղատնտեսական դաշտերը մաքրել են «Ուրագաններից», տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հայտնաբերվել են «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ռազմամթերք և կասետային զինամթերքի մասեր։ Նշվում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ինժեներասակրավորական ստորաբաժանման մասնագետները ԼՂ Մարտունու շրջանում, բաժանարար գծի մոտ չպայթած զինամթերքի հայտնաբերման և մաքրման խնդիրներ են կատարել: Ավելի քան 5 հա տարածք զբաղեցնող գյուղատնտեսական դաշտերում հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 30 տարբեր տեսակի զինամթերք, այդ թվում՝ հրետանային ականներ և արկեր, հակատանկային նռնակներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի: Տեղանքը մաքրելու համար ռուս խաղաղապահները կիրառել են նորաքույն եզակի միջոցներ՝ ԻՄՊՍ-2 ական որոնող սարքեր, ականազերծողի պաշտպանիչ «Սոկոլ» ՕՎՌ-2 արտահագուստ, ոչ կոնտակտային պայթուցիկ սարքերի։ «Կորշուն» որոնիչներ, իսկ դժվարամատչելի տեղանքում՝ նաև ականներ հայտնաբերող շների։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |