Հուլիսի 22-ից աստիճանաբար կհովանա 5-7 աստիճանով

Հուլիսի 22-ից աստիճանաբար կհովանա 5-7 աստիճանով

PanARMENIAN.Net - Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 21-ի ցերեկն Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է +40․․․+42 աստիճան։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ին՝ ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում՝ հուլիսի 22-ի երեկոյան ժամերին, 23-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վրկ արագությամբ: Հուլիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` հուլիսի 22-24-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---