Մեծամորցին վնասել է Սբ Ղազար եկեղեցու դուռը, կոտրել ապակին, տակնուվրա արել սպասքը![]() 21 հուլիսի 2021 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ ամսի 19-ին՝ ժամը 21.30-ից 23.30-ն ընկած հատվածում անհայտ անձը վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, մտել ներս և տակնուվրա արել եկեղեցական սպասքը, վնասել մոմավաճառի կրպակի ապակին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մեծամորում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել քաղաքի 26-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանել է արարքը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |