Նուլանդը՝ ԼՂ դեմ սիրիացի ահաբեկիչների ներգրավման մասին․ Ավելի հարմար է առանձին քննարկել![]() 22 հուլիսի 2021 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, ԱՄՆ Սենատում պատասխանելով սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին ԼՂ-ում պատերազմի ժամանակ սիրիացի զինյալներին տեղափոխելուն Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ հարցին, առաջարկել է այդ հարցն առանձին քննարկման առարկա դարձնել։ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 21- ին անցկացրել է լսումներ «Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը» խորագրով, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։ Լսումներին որպես պատասխանող կողմ հանդես էր գալիս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդը, իսկ քննարկումը նախագահում էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը: Վերջինս հարց է բարձրացրել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության ընթացքում Թուրքիայի ներգրավվածության, մասնավորապես սիրիացի զինյալների՝ հակամարտության գոտի տեղափոխման շուրջ: «Թույլ տվեք մեկ հարց ևս ուղղել: Արդյո՞ք տեղյակ եք, որ Թուրքիան նպաստել է Սիրիայից դեպի Ադրբեջան զինյալների տեղափոխմանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ»,- հարց է ուղղել սենատոր Մենենդեսը: Նուլանդն առաջարկել է այդ հարցն առանձին քննարկել։ «Կարծում եմ, որ ավելի հարմար կլիներ Ձեր նշած այս դրույթը քննարկել առանձին առիթով մեկ այլ պայմաններում, եթե դա Ձեզ համար ընդունելի է, պարոն նախագահ»,- պատասխանել է նա: Սենատոր Մենենդեսը դրական է արձագանքել՝ հավելելով, որ դրա հետ մեկտեղ սպասում է պետքարտուղարության արձագանքին պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին: «Շատ լավ: Որպես դրա մի մաս, ես նաև անհամբեր սպասում եմ պետքարտուղարության արձագանքին, թե արդյոք ուսումնասիրել եք Ադրբեջանի կողմից պատերազմում օգտագործած թուրքական անօդաչու թռչող սարքերի գործածման հարցը: Այն ներառում էր ԱՄՆ-ում արտադրված մասեր, որը ես համարում եմ բոլորովին անընդունելի»,- արձագանքել է Մենենդեսը: Ավելի վաղ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քարեն Դոնֆրիդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ ադրադառնալով ՀՀ-ում սահմանային իրավիճակին, հայտարարել էր, որ Ադրբեջանը սահմանային հարցերի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք և կշարունակի իր ագրեսիվ պահվածքը, եթե հստակ ուղերձ չստանա, որ դա անընդունելի է։ Սենատորը նաև իր մտահոգությունն է հայտնել Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու վերաբերյալ, որով արգելվում էր ռազմական աջակցությունն Ադրբեջանին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |