Փաշինյանը շնորհավորել է ԱԺ անցած դաշինքներին և ասել՝ ՔՊ-ն պատրաստ է գործակցելու![]() 22 հուլիսի 2021 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում շնորհավորել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու կապակցությամբ և հայտարարել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստ է ատելության խոսքից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովում ու Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի հիման վրա հիմնված աշխատանքի՝ հանուն երկրի անվտանգության ու բարեկեցության», - ասել է նա: Փաշինյանը նշել է, որ պատրաստ են համագործակցային, ատելության խոսքից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ։ «Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն ընդունում են ՍԴ ուղերձը ատելության խոսքի վերաբերյալ, և կձեռնարկեն քաղաքական, իրավական անհրաժեշտ միջոցները երկիրն ու ժողովրդին ատելության խոսքից, վիրավորանքից զերծ պահելու համար»,-ասել է կառավարության ղեկավարը։ Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |