ՄԻԵԴ որոշմամբ Արդբեջանը Բադալյանին 30,000 եվրո պետք է վճարի՝ խոշտանգելու և ազատությունից ապօրինի զրկելու համար![]() 22 հուլիսի 2021 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ 2009-2011 թթ. Ադրբեջանը խոշտանգել և ազատությունից ապօրինիզրկել է Արթուր Բադալյանին, որը մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։ «Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Բադալյանին վճարել 30,000 եվրո, որպես ոչ նյութական վնասի հատուցում: Հատկանշական է, որ այժմ էլ Ադրբեջանը շարունակում է խախտել իր տիրապետության տակ ներքո գտնվող հայ գերիների և քաղաքացիական անձանց իրավունքները»,- ասվում է գրառման մեջ։ Արթուր Բադալյանը գերեվարվել էր, երբ գնացել էր Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Նավուր գյուղ` անտառում սունկ հավաքելու։ Նա հայկական կողմին է վերադարձվել 2011 թ. մարտի 17-ին ԿԽՄԿ միջնորդությամբ գերիների փոխանակման շրջանակում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |