2․3 մլրդ դրամի ներդրում՝ պաշտպանիչ բալիստիկ սաղավարտների, զրահաբաճկոնների նոր արտադրությունում22 հուլիսի 2021 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում պաշտպանիչ բալիստիկ սաղավարտների, զրահաբաճկոնների արտադրություն կգործի։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2․3 մլրդ դրամի ներդրում հումքի, իսկ մնացած մասը՝ սարքավորումների ձեռքբերման համար։ Գործադիրը որոշել է «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ» ՍՊԸ-ին ազատել գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։ Ներմուծվող հումքը և սարքավորումները օգտագործվելու են պաշտպանիչ բալիստիկ զինվորական սաղավարտների, զրահակի բաճկոնների և հատուկ հակաջերմատեսիլային տակտիկական հանդերձանքների, կապի խզման և բլոկադայի կապսուլաների, որսորդական, տակտիկական և ռազմական նշանակության զենքերի օժանդակ դետալների, կրակային թիրախների և պարագաների արտադրություն համար։ Կստեղծվի 12-16 նոր աշխատատեղ՝ մինչև 304,000 դրամ միջին աշխատավարձով։ Արդեն իրականացվել է 137 մլն դրամի ներդրում։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ |