Հուլիսի 1-ից գործում է ԵԱՏՄ «Աշխատանք առանց սահմանների» հարթակը![]() 22 հուլիսի 2021 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից գործում է ԵԱՏՄ «Աշխատանք առանց սահմանների»` աշխատանքի որոնման հարթակը: Համակարգը ապահովում է հասանելիությունը միության անդամ պետություններում (ՀՀ, ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների մասին տեղեկատվությունը, տեղեկացնում է Միասնական սոցիալական ծառայությունը: Տվյալները «Աշխատանք առանց սահմանների» աշխատանքի որոնման համակարգին փոխանցելու նպատակով անհրաժեշտ է հաշվառված լինել բնակության վայրը սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների զբաղվածության ոլորտի գործառույթները իրականացնող «Գործ» տեղեկատվական համակարգում և տալ համաձայնություն, որից հետո անհրաժեշտ է գրանցվել պաշտոնական կայքէջում: Արդյունքում աշխատանք փնտրողները և գործատուները, հնարավորություն կունենան ընտրել մեկ կամ մի քանի երկիր, որի տարածքում կարող են փնտրել աշխատանք կամ աշխատող:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |