ԱԺ-ում «Հայաստանի» խմբակցությունը կղեկավարի Սեյրան Օհանյանը![]() 22 հուլիսի 2021 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի խմբակցությունը կղեկավարի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։ Խմբակցության քարտուղարը կլինի Արծվիկ Մինասյանը: Նրանք ընտրվել են հուլիսի 21-ին տեղի ունեցած «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան անցած պատգամավորական խմբակցության նիստում, որը վարել է դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Քննարկվել են խորհրդարանում դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։ Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։ 8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |