Զախարովա․ ՌԴ-ն մտահոգված է լարվածությամբ հայ-ադրբեջանական սահմանին![]() 22 հուլիսի 2021 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտահոգված է լարվածությամբ հայ-ադրբեջանական սահմանին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Անշուշտ, մենք մտահոգությամբ ենք ընկալում լարվածության սրման ցանկացած դրսևորում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում։ Եվ, անշուշտ, դա չափազանց բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա և չի նպաստում երկխոսության կարգավորմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, չարդարացված կորուստների հանգեցնում երկու երկրների բնակչության շրջանում»,-ասել է նա։ Զախարովան նաև ցավակցություն է հայտնել երկու երկրի սահմանին հայ զինծառայողի զոհվելու կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ Ռուսաստանը հուսով է` շուտով կսկսվեն սահմանազատման շուրջ բանակցություններն Ադրբեջանի ու ՀՀ միջև և պատրաստ է աջակցել։ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու: Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |