Փաշինյանն ու Պուտինը քննարկել են գերիների հարցն ու տարածաշրջանային ճանապարհների վերագործարկումը![]() 22 հուլիսի 2021 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` անդրադարձ է եղել նաև գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը։ Կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Քննարկվել են նաև տնտեսության և պաշտպանության ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցերը: Տարածաշրջանում տիրող իրավիճակի համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է խաղաղության և կայունության պահպանության առումով ՌԴ առանցքային դերակատարումը: Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ի կառավարության նիստում շեշտել էր ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման և Արցախում ռուսական խաղաղապահների ներկայության անկյունքարային նշանակությունը։ Նա նշել է, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 10-ի և հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես՝ տարածշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |