Մուկուչյան․ Կալանավորումը խոչընդոտ չէ մանդատները ստանալու համար![]() 22 հուլիսի 2021 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով «Հայաստան» դաշինքից կալանավորված պատագամավորներ Մխիթար Զարքարյանի և Արթուր Սարգսյանի մանդատների մասին հարցն, ասել է, որ դա խոչընդոտ չէ մանդատները ստանալու համար։ «Դա խոչընդոտ չէ իրենց կողմից իրենց մանդատները ստանալու համար»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։ Նա նշել է, որ մանդատներ տրամադրելու մասին արձանագրություն կազմելուց նաև նշված պատգամավորների անուններն են ընթերցել: «Սա նշանակում է, որ հիշյալ պատգամավորները ստանալու են իրենց մանդատները՝ իրականացնելու իրենց պատգամավորական գործունեությունը, իսկ պատգամավորական գործունեության իրականացման եղանակները, ձևերը կարգավորվում է այլ օրենսդրությամբ»,- ասել է Մուկուչյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում կազմել և ստորագրել է Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |