Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է խորվաթ մրցակցին23 հուլիսի 2021 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Սոչիում ընթացքող շախմատի աշխարհի գավաթի 1/16-րդ եզրափակչի առաջին տուրում հաղթել է խորվաթ Անտե Բրկիչին։ Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով։ Մրցամարտի երկրորդ պարտիան տեղի կունենա հուլիսի 23-ին, Մարտիրոսյանը կխաղա սև խաղաքարերով: Մինչ այդ Մարտիրոսյանը հաղթել էր աշխարհի 6-րդ շախմատիստ ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին՝ դուրս թողնելով նրան աշխարհի գավաթի խաղարկությունից։ Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից բացի, մրցաշարի երկու լավագույն խաղացողները կմասնակցեն 2022թ․ հավակնորդների մրցաշարին, ինչպես նաև կարժանանան դրամական պարգևի՝ 110,000 դոլար և 80,000 դոլար, երկրորդ տեղը զբաղեցնողի համար։ Հայկ Մարտիրոսյանը ժամանակին նվաճել է մինչև 16 տարեկանների շրջանում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նրա վարկանիշը 2632 է, նա ՀՀ հավաքականի 7-րդ համարն է։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |