Անհետ կորածի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում ընտանիքին ամենամսյա 300,000 դրամը չի վճարվում23 հուլիսի 2021 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Անհետ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում նրա ընտանիքի անդամների` «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» շահառու ճանաչվելուց հետո դադարեցվում է ամենամսյա 300,000 դրամ վճարի տրամադրումը, իսկ վճարված գումարները նվազեցվում են շահառուի` հիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից։ Այդ մասին ասվում է պաշտպանության նախարարությունը պարզաբանման մեջ։ «ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ հաստատվել է «Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության միջոցառումը», իսկ ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 24-ի N 2180-Լ որոշմամբ` «2020թ. ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը»,-ասվում է պարզաբանման մեջ: Ըստ հիշյալ որոշումների, մինչև անհետ կորած զինծառայողների կարգավիճակի հստակեցումը, յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամներին տրամադրվում է ամսական 300,000 դրամի չափով աջակցություն, բայց ոչ ավել, քան 9 ամսվա համար` սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից: ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ սահմանված է, որ ամենամսյա դրամական վճարի տրամադրումն իրականացվում է «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» միջոցով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |