Վրաստանի ելքը ԱՊՀ-ից Ռուսաստանի օգտին կլինի միայն, հայտնել է վրացի դիվանագետը

PanARMENIAN.Net - Վրաստանի ելքը ԱՊՀ-ից Ռուսաստանի օգտին կլինի միայն, որը կազատվի բոլոր պարտականություններից: Այդ մասին հայտնել է ԱՊՀ-ում Վրաստանի դեսպան Զուրաբ Խոնելիձեն: Նա նաեւ նշել է, որ հավանություն չի տալիս Համագործակցությունից երկրի դուրս գալու վերաբերյալ Սահակաշվիլիի որոշմանը, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:



Առաջին անգամ Վրաստանի նախագահը ԱՊՀ-ից երկրի դուրս գալու մասին հայտարարեց անցյալ տարվա օգոստոսին: Սահակաշվիլին այն ժամանակ հայտարարեց, որ իր երկիրն անելիք չունի ԱՊՀ կազմում` «մի կազմակերպության, որում նախագահում է Վրաստանի տարածքները օկուպացրած պետություն»:



Վրացական կողմը ԱՊՀ-ից դուրս գալու մասին հայտը ներկայացրեց անցյալ տարվա օգոստոսի 18-ին, սակայն, կանոնակարգի համաձայն, Վրաստանը կարող է ԱՊՀ-ից պաշտոնապես դուրս գալ միայն մեկ տարվա ժամկետի ավարտից հետո: Այդ ժամկետը սպառվում է 2009թ. օգոստոսի 18-ին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---