ՀՀ-ում կորոնավիրուսի 221 նոր դեպք կա և 4 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 221 նոր դեպք կա և 4 մահ

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 221 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228,382-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 4 դեպք է գրանցվել կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4579 դեպք կա, այլ պատճառով՝ 1111։

Ապաքինվել է ևս 120 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 218,796 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3894 -ի։

Հուլիսի 22-ին կատարվել է 5653 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,293,032 թեստ է արվել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---